National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.04.2012
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական նամակ է հղել ԱԺ նախագահին
1 / 1
ՀՀ  ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին շնորհավորական նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: «Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության բերկրաշատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ, Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին եւ աշխատակազմին»,-նշված է նամակում:

Գարեգին Բ-ն մաղթել է. «Ամենախնամն Աստված օրհնի եւ հարանոր հաջողություններ պարգեւի Ձեզ եւ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին` իրագործելու օրենսդիր մարմնի բոլոր ծրագրերն ու իրագործումները` ի շահ մեր հայրենիքի առաջընթացի եւ լուսավոր գալիքի»:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am